HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի 31 աշխատակցի թեստերի արդյունքները բացասական են եղել

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի երկու աշխատակցի մոտ է միայն կորոնավիրուս հաստատվել։ Հաստատված նոր դեպք տեսչական մարմնում դեռևս չկա։

«Ունեինք 31 ինքնամեկուսացված և մեկուսացված աշխատակիցներ, որոնց կորոնավիրուսի թեստերի արդյունքները բացասական են եղել։ Նրանցից որևէ մեկի մոտ վարակը չի հաստատվել։ Իսկ վարակված երկու աշխատողների վիճակը լավ է, գնահատվում է նորմալ, նրանց մոտ վարակի ընթացքը թեթև է»,- հայտնեց Տեսչական մարմնի մամուլի պատասխանատու Լիանա Եղիազարյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին կայացած ասուլիսին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակված աշխատակիցները Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցներին են։ Նա նաև տեղեկացրել էր, որ այդ օրվա դրությամբ ունեին ինքնամեկուսացված 14 և 17 հոգի հիվանդանոցում մեկուսացված աշխատակից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter