
Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահ
Ազգային ժողովը Կենտրոնական (ԿԲ) բանկի նախագահ ընտրեց միակ թեկնածու Մարտին Գալստյանին:
ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց փակ-գաղտնի քվեարկության արդյունքները, համաձայն որոնց՝ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 119-ը, կողմ է եղել 104 պատգամավոր, դեմ՝ 15:
Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Վերջինս երկար տարիներ աշխատում է ԿԲ-ում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2000 թվականին ավարտել է Ջոն Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցը, ապա Հարվարդի համալսարանը` ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում:
Հիշեցնենք, որ ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 12-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել