HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Բժշկի առօրյան մեկուսացման վայրում

«Առավոտս սկսում է ժամը 8-ին, հագնում եմ պաշտպանիչ արտահագուստս, ախտահանում մեկուսացածների սենյակների դռների բռնակները, շրջում եմ սենյակներով, ջերմաչափում անում, ընդանուր վիճակի ստուգում, մի փոքր զրուցում նրանց հետ, այս պրոցեսը տևում է 2-3 ժամ, իրականում օրս շատ խառն է անցնում` չեմ զգում երբ սկսեց, երբ ավարտվեց, քանի որ պաշտպանիչ արտահագուստով եմ, կարելի է ասել դեմքս կարգին չեն էլ տեսել, բայց արդեն հասցրել ենք հարազատ դառնալ»,- ասում է Տիգրան Մկրտչյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է ու արդեն մի քանի օր է` Դիլիջանի հյուրանոցներից մեկում հսկում է մեկուսացվածներին։

Երբ COVID-19-ը տարածվել է Հայաստանում, Առողջապահության նախարարություն դիմում է ներկայացրել, 2 օր վերապատրաստման դասընթացների մասնակցել, որպեսզի որպես բժիշկ` ներգրավվի հիվանդության կանխարգելման աշխատանքներին։

Պատմում է, որ երբ տան անդամներին հայտնել է իր որոշման մասին, նրանք անհանգստացել են, ասել են, որ ռիսկային է․ «Բայց ես արդեն որոշել էի, որ գալու եմ, գիտեմ, որ իմ կարիքը կա, ինչու՞ չգայի, եթե կարող եմ օգնել, ինչու՞ չօգնեմ, բացի այդ, արդեն իսկ տնից հեռու լինելու 2 տարվա փորձ ունեի, ու դա ինձ համար այդքան էլ բարդ չէ»։

Մանագիտությամբ մաշկաբան-վեներոլոգ է։ Արցախի զորամասերից մեկում ծառայել է որպես բժիշկ, նրա խոսքով` արդեն թերապևտ աշխատելու փորձ ունի, ծիծաղելով ասում է՝ վերապրոֆիլավորվել է։

Ասում է, որ այս օրերի ընթացքում հասցրել է մտերմանալ մեկուսացածների հետ, տղաներին իր ծառայությունից դեպքեր է պատմում: «Ես ինձ իրենց մեծ եղբայրն եմ զգում, դե, քանի որ աշակերտներ են, մեծ մասը շուտով ծառայության պետք է անցնեն, իրենց բանակային կյանքը շատ է հետաքրքրում, ծառայությունից եմ պատմում, խորհուրդներ տալիս, ես էլ` մտովի վերհիշում։ Երբ զգում ես, որ ինչ-որ մեկի համար պատասխանատու ես, իսկ բժիշկը դա ամենից շատն է զգում, ավելի լուրջ ես մոտենում աշխատանքիդ, հասկանում եմ, որ կարող է մենակությունից նեղվեն, ձանձրանան, աշխատում եմ օրվա մեջ մի քանի անգամ մտնել իրենց սենյակներ»։

Հարցին, թե ազատ ժամանակ ի՞նչ է անում, ծիծաղելով ասում է. «Փորձում եմ աշխարհի անցուդարձին հետևել մամուլի միջոցով, մի անգամ հաց եմ ուտում, մի անգամ էլ տուն զանգելու ժամանակ եմ ունենում, զանգում եմ, հարցնում են` ո՞նց եք, հոգնակիով, որովհետև տնեցիներիս մեկուսացվածների առողջականն էլ է հետաքրքրում, բարեբախտաբար, բոլորը լավ են, բժիշկ ընկերներ էլ ունեմ, որոնք նույնպես ներգրավվել են այս աշխատանքներում, իրենց հետ էլ եմ կապի մեջ»։

Տիգրանը նշում է, որ եթե այլ տեղում կարիք լինի, էլի կգնա. «Սա իմ մասնագիտությունն է, ես բժիշկ դառնալու համար եմ սովորել, ու եթե այնպես է ստացվել, որ իմ կարիքն այս պահին էստեղ կա, ուրեմն էստեղ պետք է լինեմ։ Բոլոր բժիշկներին, որոնք մտածում են` արժե դիմել, թե ոչ, սեփական փորձով ասում եմ՝ արժե, որովհետև եթե կարող ենք, պիտի անենք, համ էլ սա ևս մի փորձություն է, որը կօգնի մեզ հմտանալ մասնագիտության մեջ»,- ասում է նա։

Մեկնաբանություններ (3)

ani
THANK YOU Tigran M. !! If I would be there (in Armenia ) , I'd offer you a bunch of roses , a bottle of good vine and some smart sweeties .. but I'm far here in W.Europe . I PRAY for you and your family for keeping good health ! GOD bless you ! ani
Tigran
Իսկական բժիշկ,մեծատառով մարդ, իր գործի վարպետ, իմ լավագույն ընկեր, ումով հպարտանում են ամեն վայրկյան։
Աստղիկ
Շատ գեղեցիկ և ճշմարիտ խոսքեր են Տիգրանի մասին։Կարճ ժամանակ եմ շփվել նրա հետ,սակայն հասցրեցի ճանաչել նրա պարզ,մաքուր հոգին,և որպես ավագ գործընկեր կարծում եմ,որ Տիգրանը իր նպատակասլացությամբ, պատրաստակամությամբ և աշխատասիրությամբ շատ բարձունքներ կնվաճի աշխատանքում և կյանքում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter