HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դոլարը վերադառնում է մարտի սկզբի մակարդակին

ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն այսօր՝ ապրիլի 21-ին, կազմել է 480.87 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.65 դրամով։ Այս մասին են վկայում Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքները (ՀՀ ԿԲ)։

Այս տարվա մարտի 9-10-ից դոլարի էական թանկացում նկատվեց։ Ապրիլի սկզբին այն հատեց 500 դրամի շեմը։ Համեմատության համար նշենք, որ մարտի սկզբին այն 478-479 դրամի սահմաններում էր։

Սակայն, վերջին օրերին դոլարը դանդաղ նահանջում է։ Այսօր այն արդեն հավասարվել է մարտի 9-ի մակարդակին։ Այս տեմպերով էժանանալու պարագայում` դոլարը շուտով կհասնի մարտի սկզբի մակարդակին։

Դոլարի այս թանկացումը մի խումբ մասնագետներ համարում են սպեկուլյատիվ գործողությունների արդյունք. արհեստականորեն բարձրացվել են դոլարի պահանջարկն ու գինը։ Բայց, որպես կանոն, նման երևույթները երկար ազդեցություն չեն ունենում, և դոլարը կրկին վերադառնում է հին մակարդակին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter