HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդմոն Մարուքյանը կոչ է անում չեղարկել Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցների նկատմամբ կազմված տուգանքները

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում տեղի ունեցած միջադեպին, երբ ընկերության բազմաթիվ աշխատակիցներ գնացել էին արտադրամասի տարածք, և ոստիկանությունը տուգանել էր նրանց արտակարդ դրության ռեժիմը խախտելու համար:

«Ապրիլի 11-ին վարչապետն ուղիղ եթերում ասաց, որ ապրիլի քսանից տեքստիլ ոլորտը կվերագործարկվի, և մարդիկ կսկսեն աշխատել, որից հետո ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին վարչապետն իմ հարցին ի պատասխան` վերահաստատեց իր հայտարարությունը: Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողները երեկ գնում են աշխատանքի, և Ոստիկանությունը սկսում է մարդկանց տուգանել: Ունենք իրավիճակ, որ պետությունը հայտարարում է ամսի քսանից կարող եք աշխատել, մարդիկ գնում են աշխատանքի, ու էդ մարդկանց տուգանում են»,-ասաց Մարուքյանը:

Պատգամավորը շեշտեց` նրանք այն մարդիկ են, որոնք կառավարության որևէ սոցիալական ծրագրի շահառու չեն:

«Ժողովրդի ասած կարկուտը ծեծած տեղն է ծեծում, հիմա էդ վիճակն է, ժողովուրդ ջան, էս ինչ քաոս է, կամ որոշեք ասեք` չեն աշխատում, կամ ասեք` աշխատում են, իմանանք աշխատում են, կամ եթե հայտարարում եք, որ աշխատում են, ինչու են գնում տուգանում»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով`գործարանում 2600 քաղաքացի է աշխատում, հետևաբար այդքան ընտանիք «հացի խնդիր» է լուծում:

«Կոչ եմ անում երեկվա կազմած բոլոր վարչական ակտերը չեղարկել և մարդկանց չտուգանել»,-եզրափակեց նա:

Լուսանկարը` Ազատություն Ռ/Ը-ի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter