HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Քիչ անց ՀՀ քաղաքացիների 4-րդ խումբը Մոսկվայից կժամանի Երեւան

Այսօր ՀՀ քաղաքացիներին Մոսկվայից Երեւան տեղափոխող «Սիբիր» ավիաընկերության օդանավը «Զվարթնոցում» վայրէջք կկատարի նախատեսվածից (18:50) ավելի ուշ՝ 19:22-ին: Այս մասին տեղեկանում ենք օդանավակայանի կայքից: Հիշեցնենք, որ սա 4-րդ հատուկ չվերթն է, որով Մոսկվայից Հայաստան են տեղափոխվում մեր քաղաքացիները: Նախորդները կազմակերպվել էին ապրիլի 6-ին, 7-ին եւ 12-ին: Ապրիլի 19-ին մեր հայրենակիցները Երեւան էին տեղափոխվել Կրասնոդարից, իսկ ամսի 20-ին՝ Դոնի Ռոստովից: 

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ այս թռիչքով ՀՀ է վերադառնում 203 քաղաքացի: Բացի դրանից՝ ինքնաթիռով Հայաստան են տեղափոփվում նաեւ ռուսական կողմից ՀՀ առողջապահության նախարարության համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագենտներն ու մեր հայրենակիցների կողմից հումանիտար օգնության շրջանակներում հավաքագրված առաջին անհրաժեշտության պարագաները (դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ լուծույթներ եւ այլն)։ 

Դեսպանությունը շնորհակալություն է հայտնել «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ այս չվերթով վերադարձող քաղաքացիներին ավիատոմսերով ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։

Ամբողջ աշխարհում թռիչքների խիստ անկման եւ հայկական ավիացիայում դրանց դադարեցման ֆոնին հետաքրքիր է, որ այսօր «Ավիակոմպանիա Արմենիայի» օդանավերից մեկը (EK-73736) Երեւանից չարտերային չվերթով մեկնել է Իրաքի Էրբիլ քաղաք, որտեղից ուղղություն է վերցրել Բաթում, ապա վերադարձել Երեւան:    

Առաջին լուսանկարը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter