HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Սիբիրը» ՀՀ քաղաքացիներին Մոսկվայից կտեղափոխի Երեւան

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը քիչ առաջ հայտնեց, որ վաղը կազմակերպվելու է ՀՀ քաղաքացիներին Մոսկվայից Երեւան տեղափոխող 4-րդ հատուկ չվերթը: Այն իրականացնելու է ռուսական «Սիբիր» («S7») ավիաընկերությունը: Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին, 7-ին ու 12-ին ռուսական «Red Wings»-ն էր մեր հայրենակիցներին տեղափոխել Երեւան, իսկ ապրիլի 19-ին ու 20-ին նույնպես ռուսական «Ազիմուտը» Կրասնոդարից ու Դոնի Ռոստովից էր տարհանել հայաստանցիներին: 

Մեր դեսպանությունը հայտնել է, որ չվերթը կայանալու է տեղական ժամանակով 15:00-ին: Դիվանագիտական կառույցը արդեն իսկ ցուցակագրված քաղաքացիներին (1-200 համարի ներքո նշված) հաշվառում անցնելու նպատակով խնդրել է «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը 11։00-ից: 

«Չվերթի կազմակերպման եւ քաղաքացիների հաշվառման ընթացքին հետեւելու նպատակով օդանավակայանում գտնվելու են դեսպանության ներքո ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ էդգար Արեւշատյանը, ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանն ու դեսպանության արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանը»,- հայտարարել է դեսպանությունը՝ հիշեցնելով, որ Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։

Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի կայքում արդեն նշում կա այն մասին, որ վայրէջքը Երեւանում նախատեսվում է տեղական ժամանակով 18:50-ին:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter