HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կրասնոդարից ու Դոնի Ռոստովից հայրենիք է վերադարձել 200 քաղաքացի

Երեկ եւ այսօր Ռուսաստանի Կրասնոդար եւ Դոնի Ռոստով քաղաքներից Հայաստան է տեղափոխվել ՀՀ 200 քաղաքացի, յուրաքանչյուրից՝ 100-ական հոգի: Այս մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Տեղափոխությունն իրականացվել է ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության միջոցով: 

Ինչպես տեղեկանում ենք դեսպանությունից, հայրենիք վերադառնալու առաջնահերթությունը տրվել է Կրասնոդարի երկրամասում ու Ռոստովի մարզում գտնվող եւ կացության հետ կապված խնդիրների բախված քաղաքացիներին, ինչպես նաեւ մանկահասակ երեխաներ ունեցողներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող եւ բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին, ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտնված քաղաքացիներին։ Բացի նշվածներից՝ Ռոստովի մարզից առաջնահերթ վերադարձել են նաեւ այն հայաստանցիները, ովքեր գտնվում էին Դոնի Ռոստովում գործող ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից տրամադրված կացարանում: 

Ինչ վերաբերում է Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիներին, արդեն գրել ենք, որ առաջիկայում ՌԴ մայրաքաղաքից կազմակերպվելու է 4-րդ հատուկ չվերթը դեպի Հայաստան: Հիշենենք, որ ապրիլի 6-ին, 7-ին եւ 12-ին ռուսական «Red Wings» ավիաընկերությունը 3 հատուկ չվերթ էր իրականացրել Մոսկվայից Երեւան: 

Հիշեցնենք, որ Ռուսաստանից վերադարձած քաղաքացիները ենթարկվում են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter