HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մոտ օրերս Մոսկվայից հատուկ չվերթ կլինի Հայաստան

Մոտ օրերս Մոսկվայից հատուկ չվերթ կլինի Հայաստան։ Այս մասին «Հետքին» հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյան։

Սակայն թե հստակ որ օրն է լինելու հատուկ չվերթը, դեռևս հայտնի չէ։ Մանե Գևորգյանն ընդգծեց, որ թռիչքի նախապատրաստման աշխատանքներ են ընթանում։

Նշենք, որ մեկ շաբաթից ավելի է` մի քանի տասնյակ հայեր գտնվում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ սպասելով դեպի Հայաստան հատուկ չվերթին։ Նրանք հրաժարվում են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության հատկացրած հյուրանոցից և սննդից։

«Հետքին» այսօր կրկին դիմել են «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած հայերը։

Նրանցից Արմեն Մարկոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահին օդանավակայանում 100-ից ավել հայեր կան, որոնց մեծ մասը գիշերում է օդանավակայանում։ Ասաց՝ իրենց զանգերին ի պատասխան դեսպանությունից չեն հայտնում, թե երբ է լինելու դեպի Հայաստան հատուկ չվերթը։ «Եթե չվերթ չի լինելու, մեզ այստեղ պետք է այսպես պահեն, ավելի լավ է ասեն՝ չի լինելու, մենք մեր գլխի ճարը տեսնենք»,-նշում է Արմեն Մարկոսյանը։

Օդանավակայնում մնացածներից շատերը Հայաստանից Ռուսաստան մեկնած արտագնա աշխատողներն են։

Ընթերցեք նաև

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter