
«Ավիակոմպանիա Արմենիան» իրաքցիներին տեղափոխել է Էրբիլ, ՀՀ քաղաքացիներին՝ Երեւան
Քիչ առաջ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Իրաքի Էրբիլ քաղաքից ժամանած օդանավը, որը հայրենիք տեղափոխեց ՀՀ 21 քաղաքացու: «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության EK-73736 ինքնաթիռն այսօր՝ 14:16-ին, Երեւանից թռել էր Էրբիլ՝ Իրաք տեղափոխելով այդ երկրի 125 քաղաքացու: Հայաստանցի եւ իրաքցի ուղեւորների տեղափոխության մասին հայտարարել է հայկական ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գեւորգ Խաչատրյանը:
Նշենք, որ «Արմենիան» նախկինում շահագործել է Երեւան-Բաղդադ-Երեւան եւ Երեւան-Էրբիլ-Երեւան ուղղությունները, սակայն այսօրվա չվերթները հատուկ էին, դրանցով քաղաքացիները տարհանվել են իրենց երկրներ:
Նկատենք նաեւ, որ «Արմենիան» ապրիլի 22-ին իրականացրել էր Երեւան-Էրբիլ-Բաթում-Երեւան չվերթը: Թռիչքները համարակալված էին «Արմենիայի» գործընկեր «Georgian Airways»-ի անունով, ինչից կարող ենք ենթադրել, որ ամսի 22-ին Իրաքից տարհանվել են (նաեւ) Վրաստանի քաղաքացիները:
Լուսանկարները՝ Գ. Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել