HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղազախստանի նախագահը Նազարբաևի դստերն ազատել է Սենատի խոսնակի պաշտոնից

Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևը երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դստերը՝ Դարիգա Նազարբաևային ազատել է Սենատի խոսնակի պաշտոնից։ Տոկաևի հրամանն արդեն իսկ հրապարակվել է նախագահի պաշտոնական կայք էջում։

«Երկրի ղեկավարի հրամանով դադարեցվել են Ղազախստանի Հանրապետության Սենատի պատգամավոր Դարիգա Նուրսուլթանովնա Նազարբաևայի պատգամավորական լիազորությունները»,- նշվում է Ղազախստանի նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Դարիգան Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է։ Այն մասին, որ նա կրկին կգլխավորի Ղազախստանի խորհրդարանը, հայտնի էր դարձել 2019 թվականի սեպտեմբերին։ Նա այդ պաշտոնն զբաղեցնում էր 2016 թվականից։

Միջնեկ դուստրը՝ Դինարա Կուլիբաևան, ամուսնու հետ միասին, հսկիչ ակցիաների փաթեթներ ունի երկրի առաջատար մի շարք ընկերություններում։ Նրա ամուսինը՝ Թիմուր Կուլիբաևը, դոլարային միլիարդատեր է։ Նա վերահսկում է Ղազախստանի ազգային բանկը և հանդիսանում է Ներդրողների ազգային պալատի նախագահության ղեկավարի պաշտոնը։

Նազարբաևի կրտսեր դուստրը՝ Ալիա Նազարբաևան համակարգում է երկրի բնապահպանական քաղաքականությունը, զբաղվում է գործարարությամբ և կինոպրոդյուսերությամբ։ 2018 թվականին նա ստացել է Գրականության ոլորտում Ղազախստանի Հանրապետության պետական մրցանակ։

Սենատը Ղազախստանի խորհրդարանի վերին պալատն է։ Այն ձևավորվում է յուրաքանչյուր մարզից երկու, հանրապետական նշանակության քաղաքներից և մայրաքաղաքից ընտրված պատգամավորներից։ Սենատի ընտրված պատգամավորների կեսը վերընտրվում է յուրաքանչյուր երեք տարին մեկ։ Սենատի 15 պատգամավորներ նշանակվում են նախագահի հրամանով։ Համաձայն Ղազախստանի սահմանադրության՝ Խորհրդարանի վերին պալատի խոսնակն դառնում է նախագահի պաշտոնակատար՝ վերջինիս պաշտոնաթողության կամ մահվան պարագայում։

Հիշեցնենք, որ դեռ այս տարվա մարտին Լոնդոնում կալանք էր դրվել Դարիգա Նազարբաևային, նրա որդուն և հարսին պատկանող անշարժ գույքի վրա, որը սակայն Լոնդոնի դատարանի կողմից ճանաչվել էր անհիմն։

Լուսանկարում ձախից աջ՝ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ներկայիս նախագահ՝ Քասըմ Ժոմարտ Տոկաևը և Դարիգա Նազարբաևան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter