HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատախազությունը ուսումնասիրում է բջջային կայանների տեղադրման կոռուպցիոն շղթայի տարածվածությունը

Քննչական կոմիտեն ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում երկու հաղորդագրություն հրապարակեց համայնքային սեփականություն հանդիսացող հողերը ցածր վարձավճարով վարձակալության տրամադրելու, կարճ ժամանակ հետո շատ բարձր վարձավճարով ենթավարձակալությամբ հեռահաղորդակցության կապի օպերատորներին տրամադրելու  մասին: Առաջին քրեական գործերը հարուցվեցին Կոտայքի մարզի Գառնիի  և Կարենիսի նախկին համայնքապետերի դեմ: Քննչական կոմիտեն հաշվարկել է համայնքին պատճառված վնասը, որը նրանք պարտավորվել են վերականգնել:

Դատախազությունից տեղեկացանք, որ 6 մարզի 14 համայնքներում վարձակալության, ենթավարձակալության գործընթացներում թույլ տրված պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով 14 քրեական գործ է հարուցվել:

«Ակտիվորեն ընթանում է համայնքներին պատճառված վնասները վերականգնելու, ինչպես նաև վարձակալության պայմանագրերը լուծելու և նոր պայմանագրեր կնքելու գործընթացը»,- հայտնում են դատախազությունից:

«Հաշվի առնելով, որ նկարագրված սխեմայի կիրառումը կարող է ընդգրկել հանրապետության ողջ տարածքը՝ ներառելով բազմաթիվ համայնքներ՝ Հանրապետության գլխավոր դատախազը մարզերի դատախազներին հանձնարարել է յուրաքանչյուր մարզի կտրվածքով նախաձեռնել մանրակրկիտ ուսումնասիրություն »,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

«Հետք»-ը այս թեմայի վերաբերյալ հոդված է հրապարակել 2017 թվականին: Հոդվածում բազմաթիվ համայնքների անուններ ենք նշել, որոնց ղեկավարները ոչ միայն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալել են, որից հետո ենթավարձակալության են հանձնել բջջային օպերատորներին, այլև սեփականացրել են հողատարածքը և իբրև սեփականություն են տրամադրում օպերատորներին: Ներկայացրել ենք Նոյեմբերյան քաղաքի օրինակը, որտեղ տեղադրված է 2 կայան, 2-ն էլ մասնավոր անձի հողատարածքում: Դրանցից մեկը Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի դստեր` Արփինե Ամիրաղյանի սեփական հողատարածքում է տեղադրվել:

Ցույց ենք տվել կադաստրի աշխատակիցների ներգրավվածությունը այս սխեմային Սյունիքի Լեռնաձոր համայնքի օրիակով:

Այս ամենին հավելենք, որ կայանները տեղադրելուց հետո էլ հողերի նշանակությունը չեն փոխել, դրանք մնացել են գյուղնշանակության հողատարածքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter