
Արարատ Միրզոյան. «ԱԺ աշխատակազմում վարակակիր ունենք»
Խորհրդարանի աշխատակազմում կորոնավիրուսով վարակված անձ կա:
Այս մասին խորհրդարանի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«ԱԺ աշխատակազմում վարակակիր ունենք, իհարկե առողջություն ենք մաղթում վարակակրին: Տվյալ անձը մեկուսացված է, շփման շրջանակը հստակեցված և մեկուսացված»,- ասաց ԱԺ խոսնակը:
Միրզոյանի խոսքով` ակնկալվում է շարունակել խորհրդարանի բնականոն աշխատանքը` կիրառելով անվտանգության համապատասխան միջոցներ:
ԱԺ նախագահը նշեց, որ խորհրդարանի շենքում ձեռնոց կամ դիմակ կրելու պարտադրանք չկա, սակայն կոչ արեց հանրային առողջության համար ավելի զգոն լինել, որպեսզի հնարավորինս կանխվի տարածումը:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կոնտակտավոր անձը երեկ է տեղափոխվել Նորքի ինֆեցիոն հիվանդանոց և թեստավորվել, և ամենայն հավանականությամբ արդյունքները հայտնի են դարձել քիչ առաջ, երբ նիստին հայտարարեց Արարատ Միրզոյանը: Մինասյանի խոսքով` գիշերը խորհրդարանի վարչական շենքն ամբողջությամբ ախտահանվել է:
Վարակակիր անձը ԱԺ պատգամավոր չէ:
Մեկնաբանել