
Կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 2 մարդ
Մայիսի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք։ Մահացել է երկու մարդ՝ կորոնավիրուսային վարակ ախտորոշմամբ։ Մահացողները տղամարդիկ են՝ 78 եւ 66 տարեկան։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 42 է։
Եվս 9 մահ արձանագրվել է այլ պատճառներով։ Այս տվյալները հրապարակել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը
Այսպիսով, հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 2884 է։ Ըստ ՀՎԿ ազգային կենտրոնի՝ առողջացել է ընդհանուր առմամբ 1185, փաստացի բուժվողների թիվը 1648 է։
Ընդհանուր առմամբ մինչ օրս թեստավորվել է 28017 մարդ։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 6-ին, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հաղորդել էր 163 դեպքի մասին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել