
Ագարակում հանրային քննարկումներ են նախատեսվում պղնձամոլիբդենային կոմբինատի ընդլայնման համար
Մայիսի 20-ին` ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի երաժշտական դպրոցում տեղի կունենան «Ագարակի պղնձամոլրբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացրած ընդլայնման՝ օգտակար հանածոյի արդյունահանում նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումները:
Այդ նախագծով Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը մտադիր է ավելացնել արտադրողականությունը` տարեկան 3,5 մլն տոննան հասցնելով 4,5 մլն տոննայի:
Ընկերությունը հիմնավորել է, որ ռիսկերից խուսափելու և աշխատակիցների աշխատավարձը պահպանելու համար է որոշում կայացրել հասցնել ԼՀԿ-ի տարեկան արտադրողականությունը 4,5 մլն տոննայի:
Ընդհանուր առմամբ` ֆաբրիկայում նախատեսվում է ներդնել 16,8 մլն դոլար: Իսկ լցակույտերի ընդլայնման արդյունքում օտարվելու է 22 հա նոր տարածք:
Նախագիծը ներկայացվել էր դեռևս 2019թ., և հուլիսի 18-ին պետք է կայանային դրա հանրային քննարկումները: Սակայն կոմբինատը լսումներն անորոշ ժամկետով հետաձգել էր, քանի որ կոմբինատի աշխատակիցները բողոքի ակցիաներ էին սկսել և պահանջում էին իրենց հավելավճարի տեսքով փոխհատուցում տալ արտաժամյա, առանձնապես ծանր և վտանգավոր աշխատանքների դիմաց, բարելավել աշխատանքային պայմանները, ապահովել աշխատանքային անվտանգ միջավայր:
Կարդացեք նաև`
Մեկնաբանել