HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուհանում զանգվածային թեստավորում կարվի

Ուհանի իշխանությունները հանձնարարել են թեստավորել քաղաքի (այն նախորդ տարվա վերջին դարձել էր կորոնավիրուսի տարածման օջախ) ողջ բնակչությանն ու միգրանտներին։ Այդ մասին հայտնում է չինական «Pengpai News» պարբերականը։ «Reuters» գործակալության այդ լուրը հաստատել են երկու աղբյուրներ, որոնք աշխատում են քաղաքային իշխանության մարմիններում։

Ուհանում թեստավորումն իրականացվելու է 10 օրերի ընթացքում։ Մեծ ուշադրություն կդարձվի խիտ բնակեցված թաղամասերի վրա։

Իշխանությունները որոշել են զանգվածային թեստավորում անել այն բանից հետո, երբ մեկ օր առաջ քաղաքում հայտնաբերվել էին կորոնավիրուսի նոր դեպքեր, որոնք առաջինն էին ապրիլի 3-ից հետո։

Ապրիլի 26-ին Ուհանի իշխանությունները հայտնել են, որ քաղաքում չկան վարակվածներ։ Վերջին պացիենտը դուրս էր գրվել ապրիլի 24-ին։ Սակայն մայիսի 9-10-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք։ Այդ մասին հայտնել է Հուբեյ նահանգի առողջապահության հարցերով հանձնաժողովը։ Պացիենտներից հինգը գտնվում են ծանր վիճակում, մեկը՝ ծայրահեղ ծանր։ Բացի այդ, նահանգում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս 11 դեպք, որոնց մոտ հիվանդությունն ուղեկցվում է առանց ախտանիշների։ Ընդհանուր առմամբ, այդպիսի պացիենտների թիվը 615-ն է։ Նրանք գտնվում են բժշկական հսկողության տակ։

Վերջին տվյալներով Չինաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը 82 919 է, ապաքինվածների թիվը հասել է 78 171-ի, իսկ մահացածների թիվը՝ 4 633-ի։ Այս պահին Չինաստանում բուժում է ստանում 115 պացիենտ։

Լուսանկարը՝ «Getty Images»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter