HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Զվարթնոցն» այնքան էլ պարապ չէ, որքան կարող է թվալ նրա չվացուցակից

Չնայած «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքի չվացուցակում վերջին 2 ամսում շատ քիչ են նշվում թռիչքներ, նույնիսկ լինում են օրեր, երբ դրանց մասին ընդհանրապես նշում չի լինում, իրականում այնպես չէ, որ Հայաստանի գլխավոր օդային դարպասները պարապուրդի են մատնված: Oդանավակայանն ընդունում եւ ճանապարհում է օդանավեր, որոնց թռիչքները, սակայն, չվացուցակում ներառված չեն (նկատենք, որ արտասահմանյան ավիաընկերություններից ներկայում միայն բելառուսական «Բելավիան» է շարունակում Մինսկ-Երեւան-Մինսկ կանոնավոր թռիչքները): 

Խոսքն այս պարագայում հիմնականում այն ոչ կանոնավոր (չարտերային) մեկանգամյա չվերթների մասին է, որոնք իրականացվում են համեմատաբար փոքր (այդ թվում՝ բիզնես դասի) ինքնաթիռներով: Թե ովքեր են նրանց ուղեւորները, դժվար է ասել, սակայն նման թռիչքները հատուկենտ չեն: Բնականաբար, սրանցից բացի՝ կան նաեւ բեռնափոխադրող թռիչքներ եւ հատուկ չվերթներ, որոնցով իրենց հայրենիք են վերադարձվում տվյալ երկրի քաղաքացիները (վերջին օրերին իրականացվել են մասնավորապես Դամասկոս-Երեւան-Դամասկոս, Բաղդադ-Երեւան-Բաղդադ, Բեյրութ-Երեւան-Բեյրութ, Կիեւ-Երեւան-Կիեւ, Ալմաթի-Թբիլիսի-Երեւան-Կարագանդա թռիչքները, գումարած՝ Երեւանից մի շարք թռիչքներ դեպի ռուսական քաղաքներ):

Ստորեւ ներկայացնենք ապրիլի 30-ից հետո իրականացված այն չվերթները, որոնք կատարվել են փոքր ինքնաթիռներով (ներառյալ՝ բիզնես դասի օդանավերով. չի բացառվում, որ սրանց մի մասը եղել է տարանցիկ չվերթ): Տվյալները վերցված են թռիչքներին առցանց հետեւող flightaware.com կայքից:

30.04.2020 - Բադեն-Բադեն-Երեւան-Ջիդդա (օպերատոր՝ «Air Hamburg», Գերմանիա)
30.04.2020 - Մոսկվա-Երեւան-Թբիլիսի-Երեւան («BySky», Բելառուս)
01.05.2020 - Մյունխեն-Երեւան-Լաքհնաու (Հնդկաստան) («Jet Executive International Charter», Գերմանիա)
01.05.2020 - Երեւան-Մալե (Մալդիվներ) («Air Hamburg», Գերմանիա) 
02.05.2020 - Քուվեյթ-Երեւան («Air Hamburg», Գերմանիա)
02.05.2020 - Վենետիկ-Երեւան-Բելգրադ («Prince Aviation», Սերբիա)
03.05.2020 - Մանամա (Բահրեյն)-Երեւան («AirX Charter», Մալթա)
03.05.2020 - Աբու Դաբի-Երեւան-Լոնդոն («FlairJet», Մեծ Բրիտանիա)
04.05.2020 - Երեւան-Ժիրոնա (Իսպանիա) («Air Hamburg», Գերմանիա)
05.05.2020 - Քյոլն-Երեւան-Դաբոլիմ (Գոա, Հնդկաստան)-Երեւան-Քյոլն («Jetcall», Գերմանիա)
05.05.2020 - Երեւան-Մոսկվա («BySky», Բելառուս)
05.05.2020 - Քուվեյթ-Երեւան-Ստոկհոլմ («MHS Aviation», Գերմանիա)
06.05.2020 - Պլովդիվ-Երեւան-Պլովդիվ («Goldeck-Flug», Ավստրիա)
08.05.2020 - Երեւան-Դոհա («AirX Charter», Մալթա)
08.05.2020 - Իրաք-Երեւան-Լոնդոն («FlairJet», Մեծ Բրիտանիա)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter