
Կորոնավիրուսով 142 նոր վարակակիր կա, մահացել է մեկ մարդ
Մայիսի 14-ին, 11:00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 142-ով, և այժմ վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 3860: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Գրանցվել է մահվան 1 նոր դեպք: Ըստ ԱՆ-ի՝ մահացած պացիենտը եղել է 81 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Մահվան ելքով դեպքերի թիվը այսօրվա դրությամբ 49 է: Մահվան դեպքերի թիվն այլ պատճառով 21 է։
Առողջացածների ընդհանուր թիվը 1572 է, որը նախորդ օրվա համեմատ ավելացել է 72-ով:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 քաղաքացի:
Հիշեցնենք, որ երեկ գրանցվել էր մինչ այժմ վարակվածների ամենամեծ թիվը՝ 180 դեպք։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել