
Նախարար Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է
Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատասխանը բացասական է։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Պապիկյանի խոսնակ Արմինե Մուրադյանը։ Վերջինս հայտնեց, որ նախարարը շարունակում է ինքնամեկուսացված մնալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Հիշեցնենք, որ Պապիկյանը Կառավարության այսօրվա նիստին չէր մասնակցում։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ նախարարն ինքնամեկուսացված է, քանի որ Տարածքային զարգացման և ենթակառուցվածների նախարարությունում կորոնավիրուսի դրական ախտորոշման դեպքեր են արձանագրվել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել