HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մայիսի 15-ից Ռուսաստանից կանոնավոր թռիչքներ են լինելու դեպի Հայաստան

Կառավարության նախնական գնահատմամբ ավիաթռիչքների վերագործարկումը ամբողջապես կարելի է անել հունիս ամսվա կեսից: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստում ասաց պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հարցին:

«Մինչև Ազգային ժողովի նիստը տեսակոնֆերանս եմ ունեցել WizzAir ավիաընկերության ներկայացուցիչների հետ, և մասնավորապես նրանց հետ քննարկել ենք Հայաստանում բազայի հիմնման հարցը: Անդրադարձանք ավիաթռիչքների վերակազմակերպման և վերագործարկման հարցին, սակայն մեր նախնական պլանն այն է, որ դա տեղի է ունենալու հունիսի կեսերից»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Անդրադանալով արտերկրում գտնվող և դժվարին պայմաններում հայտնված քաղաքացիների վերադարձի հարցին՝ փոխվարչապետն ասաց, որ մայիսի 15-ից կանոնավոր չվերթներ են վերականգնվելու Ռուսաստանի Դաշնությունից, և այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիները կանոնավոր հնարավորություն են ունենալու հայրենիք վերադառնալու համար: Նրանք կենթարկվեն ինքնամեկուսացան ռեժիմի խիստ կանոնների:

Պատասխանելով Ալեքսեյ Սանդիկովի՝ ցամաքային սահմանների բացման վերաբերյալ հարցին, պարետն ասաց, որ հարևան պետությունների գործընկերների հետ դեռևս այս հարցով քննարկում չեն ունեցել, սակայն մոտ ապագայում, Ավինյանի խոսքով, այդ հարցերին նույնպես անդրադառնալու են:

Սանդիկովը հետաքրքրվեց նաև Մարզահամերգային համալիրում բացազատված հիվանդանոցով, որի լուսանկարները մարտ ամսվա վերջին տարածվել էին համացանցում և բուռն քննարկման առիթ դարձել: Պատգամավորը հարցրեց՝ արդյոք դրա կիրառման անհրաժեշտություն եղե՞լ է, թե՞ շարունակում է մնալ ռեզերվային տարբերակ:

«Դա ռեզերվային հնարավոր տարբերակ էր, և ոչ միայն Մարզահամալիրում էր նմանատիպ մահճակալային ֆոնդ նախատեսվում, այլ նաև տարբերի մարզերի տարբեր համալիրներում: Այդ ռեզերվային տարբերակից մենք զերծ ենք մնացել և հուսով եմ՝ երբևէ այդ ռեզերվի կարիքը չենք ունենալու: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ պետք չէ մոռանալ, թե ինչ իրավիճակում էին հայտնվել տարբեր երկրներ, որոնք ուղղակիորեն հնարավորություն չունեին բուժկենտրոններում պահել հիվադներին, քանի որ քանակն ահռելի էր: Սա ևս մեկ անգամ զգոնացնող և սթափեցնող թող լինի բոլորիս համար»,- եզրափակեց պարետ Տիգրան Ավինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter