HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյան․ «Կարող էինք ՌԴ-ից ակնկալել, որ գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ»

Գազի գնի վերաբերյալ քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են, սակայն այս պահի դրությամբ որևէ կոնկրետ նորություն չկա։ Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով գազի գնի վերաբերյալ հարցին։

«Էներգակիների շուկայի և նավթի գնի փլուզման պայմաններում մենք կարող էինք և կարող ենք Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից ակնկալել, որ հիմա գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակը չէ՝ նամանավանդ հաշվի առնելով կորոնավիրուսի ճգնաժամը և նրա բերած սոցիալական խնդիրները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Հայաստանում ռուսական կապիտալով գործող ընկերությունների դեմ դատական գործընթացներին՝ վարչապետը նշեց, որ այդ թեմայով քննարկումներ է ունեցել ՌԴ նախագահի և վարչապետի հետ, ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ։

«Հայ ռուսական հարաբերություններում ունենք շատ հարուստ օրակարգ, և մենք այդ օրակարգի հարցերը լուծելով՝ գնում ենք առաջ։ Բոլոր դեպքերում պետք է լինեն բարեկամական և դաշնակցային կոմպրոմիսներ ու փոխըմբռնում»,- ասաց ՀՀ կառավարության ղեկավարը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter