HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիան թուլացրել է սահմանային հսկողությունը հարևան մի քանի երկրների հետ

Գերմանիան թուլացրել է սահմանային հսկողությունը Ավստրիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի հետ, որը մտցվել էր COVID-19 կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այդ մասին գրում է «Deutsche Welle» պարբերականը։ Մայիսի 16-ից գործնական և ընտանեկան պատճառներով կթույլատրվի մուտքն այդ երկրներ։ Միևնույն ժամանակ զբոսաշրջությունը, գնումներ կատարելու նպատակով սահմանի հատումը կամ էլ մեքենայի լիցքավորումը նախկինի պետ կմնա արգելված։

Լյուքսեմբուրգի հետ սահմանին հսկողությունն ամբողջությամբ վերացվել է, իսկ Դանիայի հետ սահմանին այն շարունակում է գործել։ Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ավստրիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի հետ սահմաններին հսկողության թուլացումը հնարավոր է դարձել շնորհիվ համաճարակաբանական իրավիճակի կայունացման։ Հունիսի 15-ից սահմանային հսկողությունն ամբողջությամբ չեղարկվելու է։ Գերմանիան հարևան երկրների հետ սահմանները փակել էր մարտի կեսերից։

Զուգահեռաբար, Իտալիան, որն առավել շատ է տուժել կորոնավիրուսից, հայտարարել է, որ հունիսի 3-ից կբացի սահմաններն արտասահմանցիների համար։ Մայիսի 16-ի գիշերը կառավարությունը Հռոմում ընդունել է որոշում, համաձայն որի թույլատրվելու է տեղաշարժն Իտալիայի մարզերի միջև։ Կառավարության որոշման մեջ նշվում է, որ այն ուժի մեջ կմտնի այն պարագայում, եթե պահպանվի բարենպաստ համաճարակաբանական իրավիճակը։ Երկշաբաթյա կարանտին կուղարկվեն բոլոր նրանք, որոնք շփման մեջ են եղել վարակակրի հետ կամ էլ իրենք են վարակակիր։

Լուսանկարը՝ «Wikimedia Commons»-ի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter