HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյան․ «Հեղափոխությունից հետո արցախյան բանակցություններում նոր փաստաթուղթ չի ձևավորվել»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց որ անհրաժեշտության դեպքում ինքը պատրաստ է արցախյան հիմնահարցի վերաբերյալ քննարկումներ ծավալել Հայաստանի երեք նախկին նախագահների հետ։  

Խոսելով բանակցությունների ձևաչափի մասին՝ վարչապետն ասաց, որ Արցախի ընտրված ներկայացուցիչները պետք է մասնակցեն բանակացություններին, քանի որ առանց նրանց հիմնահարցի լուծում չի կարող լինել․

«Խոսք է գնում այն մասին, որ մեզ չի հաջողվել Արցախին վերադարձնել բանակցային սեղան, այնպես, ինչպես չի հաջողվել վերադարձնել վերջին 22 տարում, երբ որ Արցախը բանացային սեղանից դուրս թողնվեց։ 22 տարի ամբողջ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատել են այդ պայմաններում։ Եղել է լռելյայն կոնսենսուս, որ Արցախը պետք է բանակցությունների սեղանին չլինի։ Սակայն մենք չենք կարող որոշում կայացնել Արցախի ընտրված ներկայացուցիչների փոխարեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասում է, որ Արցախի բանակցություններում Հայաստանն իր սկզբունքներն արձանագրել է և հարց է եղել, թե Հայաստանը շարունակելու՞ է բանակացություններն այն կետից, որը թողել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․

«Մենք ասել ենք՝ ոչ, որովհետև այն ինչ մենք ստացել ենք որպես ժառանգություն մեզ համար ընդունելի չէ։ Պետք չէ փորձել մեզ կաշկանդել, որ մենք բանակացային սեղանի շուրջ չխոսենք և չլսենք։ Ղարաբաղի հարցի կարգավորման տարբեր տեսակետներ կան, փուլային և փաթեթային ձևերի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է փաստաթղթին, ապա հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձևավորվել, իսկ հին փաստաթղթից մենք հրաժարվել ենք։ Դա չի նշանակում, որ բանակցությունների մասնակիցներից մեկի ձեռքի տակ այդ փաստաթուղթը չէր կարող լինել»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց նախկինում մի քանի անգամ իր հնչեցրած այն միտքը, որ բանակցությունների արդյունքները պետք է ընդունելի լինեն, Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
«Խոսք է գնում այն մասին, որ........" Ընկեր վարչապէտ․․․հայերէն խօսիր էլի․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter