HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նիկոլ Փաշինյան․ «Պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամարի 28 միլիոն դոլարը նվիրվել է Արցախին»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա մամուլի ասուլիսին անդրադարձավ նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում պետբյուջե վերադարձված գումարներին: Պատասխանելով իր նշած 105 միլիոն վերադարձված գումարի, ԱԱԾ-ի և դատախազության հաղորդումների մեջ նշված գումարների չափի անհամապատասխանությանը, կառավարության ղեկավարն ասաց հետևյալը․

«Այդ անհամապատասխանությունն ունի շատ կոնկրետ բացատրություն։ Այո՛, պաշտոնական թվերով, որն այսօր ես հրապարակեցի, խոսքը 40 միլիարդ դրամի մասին է, որը 105 միլիոն դոլար չէ, այլ պակաս է։ Սակայն իրականում վերականգնվել է 105 միլիոն դոլար։

Բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամարին հայտնաբերվել էր, որ 28, թե 30 միլիոն դոլար գումար կա։ Հետո ընթացակարգերի և այլ հանգամանքների բերումով այդ 28 միլիոն դոլարը, ինչքան ես հիշում եմ, նվիրաբերվեց Արցախի Հանրապետությանը ու այդ գումարն օգտագործվեց պաշտպանական, անվտանգային կարիքների համար։ Նկատի ունեմ, որ ահա այդ հատվածը պետությանն է վերադարձվել այլ ընթացակարգով։ Թվերի անհամապատասխանության միակ պատճառը դա է»,- ասաց վարչապետը։

Հացրին պատասխանելուց հետո՝ Նիկոլ Փաշինյանը դահլիճում ներկաներից մեկից հարցրեց, թե նախկինում սրա մասին արդյոք չե՞ն հայտարարել, և բացասական պատասխան ստանալուց հետո հավելեց․ «Փաստորեն սենսացիոն հայտարարություն արեցի»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter