HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ. նա դատարան չէր բերվել

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Քոչարյանը դատարան չէր բերվել:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ նիստից առաջ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղեկանք է ստացվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին:

Հաշվի առնելով, որ ամբաստանյալներից որևէ մեկի բացակայության պայմաններում նիստը չի կարող շարունակվել՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց, իսկ հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 26-ին:

Նշենք, որ նախորդ՝ մայիսի 13-ի դատական նիստի ժամանակ դատարան գրություն էր ստացվել այն մասին, որ Քոչարյանը վիրահատվել է:

Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ: Քրեական գործով անցնում են նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և սահմանադրական կարգի տապալմանն օժանդալու մեջ:

 

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter