
«Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը» կորոնավիրուսի 15 դեպք է հաստատվել. վարակվածներից 9-ը երեխան են
«Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում կորոնավիրուսի 15 դեպք է հաստատվել։
Վարակվածներից 9-ը երեխա են, 6-ը՝ աշխատակից։ Այս մասին «Հետքին» հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ վարակվածները չեն հոսպիտալացվել, մեկուսացված են մանկատանը, քանի որ ախտանշաններ չունեն։
«Երեկ դայակներից մեկի մոտ 37.6 աստիճան ջերմություն է եղել, միանգամից մեկուսացրել են, ուղարկել տուն, թեստավորել իր անմիջական շփման շրջանակը»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։
Մամուլի քարտուղարը նշեց, որ երեկ և այսօր կորոնավիրուսի 46 թեստ է արվել, որից միայն 15-ն է դրական պատասխան ունեցել։
Նշենք, որ «Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը» խնամք են ստանում 0-18 տարեկան մտավոր և ֆիզիկական խանգարումներ ունեցող երեխաները։
Մեկնաբանել