
Երևանի ավագանին մանկապարտեզների տարածքներն անհատույց տրամադրեց ԵԿՄ-ին
Երևան քաղաքի ավագանին մայիսի 26-ի նիստում որոշեց Երկրապահ կամավորականների միությանը (ԵԿՄ) անհատույց տրամադրել մի շարք մանկապարտեզների տարածքներ։
Խոսքը վերաբերվում է այն տարածքներին, որտեղ տարիներ շարունակ ԵԿՄ-ն գործունեություն է ծավալել։ Կազմակերպությունը գործող և չգործող մանկապարտեզների տարածքներում գրասենյակներ էր բացել։
ԵԿՄ-ին 5 տարի ժամկետով անհատույց տարածքներ տրամադրելու ավագանու որոշման մեջ թվարկված են դրանց հասցեներն ու մակերեսները։ Այդ տարածների մի մասին «Հետք»-ը անդրադարձել է իր նախորդ հրապարակումներում։
- Կենտրոնում 14 մանկապարտեզ է փակվել, տարածքը՝ վաճառվել
- Առնվազն 29 մանկապարտեզ է փակվել Արաբկիրում, Նոր Նորքում, Ավանում և Քանաքեռ-Զեյթունում
Երևանի կենտրոնում՝ Պարոնյան փողոցում, ԵԿՄ-ի 408.7քմ տարածք զբաղեցնող գրասենյակի տեղում ժամանակին մանկապարտեզ է եղել։ Այդ մանկապարտեզի տարածքը ԵԿՄ-ն տնօրինելով այն վարձակալության էր տրամադրել, քրական գործ էր հարուցվել։
Ավան վարչական շրջանում գործած տիպային շենք ունեցած թիվ 7 մանկապարտեզի 128.1 քմ տարածքում նույնպես ԵԿՄ գրասենյակ է եղել։ Այս տարածքները կրկին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցվեց ԵԿՄ-ին։
ԵԿՄ-ին անհատույց տրամադրվել է նաև ստորև ներակայցված հասցեների տարածքները՝
«Երևանի 119 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն Վիլնյուսի փողոց 43/2 302.5քմ
«Երևանի 73 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն Խաղաղ Դոնի փողոց հ.1 402.3քմ
«Երևանի 87 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն Անդրանիկի 125/5 152.24քմ
Տարածք Ազատության 12 30.7 քմ տարածքը
Մարզասրահ Եղ.Թադևոսյան փող. 11/1 309.3քմ
Հ․Գ․ Երևան քաղաքի գործող իշխանության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Երևանի մանկապարտեզների տարածքները վերադարձվելու են համայնքին և տեղում նախնական ուսումնական կրթություն են տրամադրելու։
Մեկնաբանել