
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 81 հիվանդ է բուժվում
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հունիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 81 մարդ է բուժվում, որից 22-ը Շիրակի մարզի բնակիչ է։ «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ում բուժում են ստանում ինչպես մարզի, այնպես էլ հանրապետության մյուս տարածաշրջանների կորոնավիրուսով վարակված քաղաքացիները: Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 263 պացիենտ, որոնցից 185-ը մարզի բնակիչ է։ Այս տեղեկությունները «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Շիրակի մարզպետարանից:
Շիրակի մարզում հունիսի 1-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 290 դեպք: COVID-19-ի խոշոր օջախներն այս մարզում եղել են Գյումրին և Անիի տարածաշրջանը:
0-18 տարեկանների վարակման 31 դեպք է գրանցվել մարզի Գյումրի քաղաքում, Անիի, Ախուրյանի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում:
Տնային ինքնամեկուսացման մեջ է 320 քաղաքացի, նրանցից 24-ի թեստի պատասխանները դրական են, վերջիններիս մոտ հիվանդությունն ուղեկցվում է առանց ախտանիշների: Արձանագրվել է մահվան 10 դեպք:
Մարտի 1-ից մինչ օրս մարզում իրականացվել է 2037 նմուշառում:
Մեկնաբանել