HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՃՈ-ի և ՊՊԾ-ի փոխարեն կներդրվի պարեկային ծառայություն. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ոստիկանության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու Կառավարության նախաձեռնած փաթեթը, որով առաջարկվում է ներդնել պարեկային ծառայություն:

Ըստ այս փոփոխությունների` այժմ գործող «Ճանապարհային ոստիկանություն» և պարեկապահակային ծառայությունները, որոնք իրականացնում են ճանապարհային երթևեկության կանոնակարգման, ճանապարհային անվտանգության ապահովման գործառույթները և հասարակական կարգի պահպանություն, չեն գործելու, այլ լինելու է պարեկային ծառայություն: Փաթեթն ընդունվեց միաձայն` 112 ձայնով:

Այս ծառայությունը ներդրվելու է աստիճանաբար, նախ` Երևանում, ապա Գյումրիում և Վանաձորում, այնուհետև ամբողջ Հանրապետությունում:

Տեղեկացնենք նաև, որ արդարադատության նախարարությունն արդեն հայտարարել է նոր ծառայության ստեղծման մասին և ներկայացրել այն պահանջները, որոնց պետք է բավարարեն մրցույթին դիմողները: Ըստ այդմ` կարող է դիմել 18-35 տարեկան ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի առնվազն միջնակարգ կրթություն և չի տառապում օրենսդրությամբ սահմանված ցանկով նախատեսված հիվանդություններով, անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված դեպքի) ու բավարարում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին: Դիմորդները հինգ ամիս շարունակ Ոստիկանության կրթահամալիրում ուսանելու են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter