HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Զրոյացվել է COVID-19-ի դեմ պայքարի համար օգտագործվող մի շարք ապրանքների մաքսատուրքը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը լրացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար օգտագործվող այն ապրանքների ցանկը, որոնք արդեն կարելի է արտահանել ԵԱՏՄ տարածքից, ինչպես նաև՝ զրոյացրել ներկրվող մի շարք մաքսատուրքը։ Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում։

Որոշումն ընդունվել է երեկ՝ հունիսի 3-ին։

Ժամանակավորապես զրոյցավելու է միանգամյա օգտագործման անհատական պաշտպանիչ միջոցների, դեղագործության, ախտահանիչ միջոցների, ինչպես նաև՝ բժշկական արտադրության մեջ օգտահործվող առանձին նյութերի ներկրման մաքսատուրքը։

Ցանկի մեջ են ներառված, մասնավորապես, ֆոսֆորաթթուն, ջրածնի պերօքսիդը, պոլիմերային թաղանթները, մեկանգամյա օգտագործման գլխարկները և այլն։

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից հետո 10-ն օրվա ընթացքում։

Նշենք, որ դեռևս մարտի 16-ին № 21 որոշմամբ՝ կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և կանխարգելմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու շրջանակներում ԵՏՀ խորհուրդը ԵԱՏՄ տարածքում զրոյացրել էր ներկրվող մի շարք ապրանքերի մաքսատուրքերը։

Բացի այդ, ԵՏՀ-ն հնարավոր է համարել նաև Եվրասիական միության տարածքից որոշ ապրանքատեսակների արտահանման արգելքի վերացումը, որոնցից են, օրինակ, տեքստիլ նյութերը, մոմլաթները, բամբակը, պլաստիրները և այլ ապրանքները։ Վերջնական որոշում այս հարցի շուրջ, սակայն, դեռևս չկա։

Հիշեցնենք, որ ԵՏՀ-ի 2020թ․ մարտի 24-ի թիվ 41 որոշմամբ ՝ սահմանվել էր  ԵԱՏՄ երկներից անհատական  պաշտպանիչ միջոցների, պաշտպանիչ և ախտահանիչ միջոցների, բժշկական պարագաների և նյութերի արտահանման արգելք։

Այդ ապրանքներից էին՝ բամբակը, բինտը, բժշկական թանզիֆները (մարլյա), դիմակները, կիսադիմակները, դիմակ-ռեսպիրատորները․ շնչուղիների պաշտպանության նախատեսված ֆիլտրները, պաշտպանիչ ակնոցները, ախտահանիչ միջոցները, բախիլները, ձեռնոցները և հագուստի առանձին պարագաներ։

ԵՏՀ՝ № 21 և № 41 որոշումներն ուժի մեջ են լինելու մինչև 2020թ սեպտեմբերի 30-ը ներառյալ։

 

գլխավոր լուսանկարը՝ economist.kg-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter