
Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների թեստերի պատասխանները բացասական են
Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են։
Այս մասին վարչապետը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։
«Սիրելի հայրենակիցներ.
Հենց նոր ստացանք մեր ընտանիքի անդամների կրկնակի թեստերի պատասխանները: Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաեւ երեկ:
Իհարկե, մեր վարակվելու ժամկետները եւ հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարեւոր է, որ մենք բոլորս առողջ ենք եւ ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների համար:
Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի»:
Հիշեցնենք, որ վարչապետը հունիսի 1-ին տեղեկացրել էր, որ վարակվել են կորոնավիրուսով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել