HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ազգային ժողովը կրճատել է ծառայողական ավտոմեքենաներն ու տրամադրվող վառելիքի չափաքանակը

Ազգային ժողովի՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերը նվազել են նաև ծառայողական ավտոմեքենաների կրճատման հաշվին: Այս մասին Ազգային ժողովում 2019թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը՝ ընդգծելով, որ կրճատվել է 22 ավտոմեքենա: Ազգային ժողովի աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարներից ոչ մեիկին ավտոմեքենա և վառելիք չի տրամադրվում: Տիգրան Գալստյանի խոսքով՝ զուգահեռ գործընթաց են մշակել, որը հնարավորություն է տալիս ԱԺ աշխատակազմին օգտվել հերթապահ ավտոմեքենաներից՝ հայտի միջոցով, աշխատանքային անհրաժեշտության դեպքում:

«Էականորեն կրճատել ենք վառելիքի չափաքանակները և ոչ միայն քանակային, այլ նաև յուրաքանչյուր արդեն իսկ ծառայողական մեքենաների չափաքանակները: Վառելիքը տրամադրվում է՝ հաշվի առնելով վարած կիլոմետրաժը: 2019 թվականի կրճատումից հետո այս տարի նորից կրճատումներ ենք արել»,- ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարը՝ հավելելով, որ համապատասխան վերահսկողություն է սահմանվել վառելիքի օգտագործման վրա:

Տիգրան Գալստյանը նշեց նաև 2017, 2018 և 2019 թվականներին տրամադրված վառելիեիքի մոտավոր չափը: Ըստ նրա՝ 2017-ին տրամադրվել է 270 հազար լիտր, 2018-ին՝ 190 հազար լիտր, իսկ 2019-ին 108 հազար լիտր: 

Հավելենք, որ 2019 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովի ծախսային պլանը կազմել է 6,2 միլիարդ դրամ, իսկ փաստացի իրականացված ծախսը՝ 5,8 միլիարդ դրամ, որը կազմել է տարեկան ծրագրի 93,4%-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter