HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արսեն Թորոսյան. «Բոլոր գործողությունները պետք է լինեն թվերի զսպմանը և ոչ թե միայն հզորությունների բարձրացմանն ուղղված»

Հզորությունները զարգացնելուն զուգընթաց պետք է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձանց թվին ուշադրություն դարձնենք:

Այս մասին այսօր` հունիսի 12-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երբ այսօր թվերն արձանագրում ենք, տեսնում ենք մեծ թվերը և լարվածությունը, սակայն շատ դժվար է գնահատել՝ եթե վերջին օրերի դիմակային խստացումները չլինեին, էլի 600 վարակակիր կունենայինք, թե օրինակ՝ 800: Միջոցառումներն, ասել ոչ էֆեկտիվ են, շատ դժվար է, քանի վերջնական էդ ամեն ինչը չես գնահատում, որպես օրինակ՝ ասեմ, որ նախնական գնահատականներով մենք 15 հազար դեպքի պետք է հասնեինք ամսի 9-ին, բայց հասել ենք 12-ին, ինչը լավ է, բայց, մեկ է, դեռ մեծ թիվ է»,- ասաց նախարարը:

Նախարարը կարևորեց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձանց թիվը, նրա խոսքով` ռեանիմացիոն մահճակալներն ավելացնելուց հետո հնարավոր է 100-150 ծայրահեղ ծանր դեպք սպասարկել:

«Բայց ծայրահեղ ծանր դեպքերի մահացության տոկոսը շատ մեծ է, հետևաբար մեծ թվերը բերում են մեծ մահացության: Բոլոր գործողությունները պետք է լինեն թվերի զսպմանը և ոչ թե միայն հզորությունների բարձրացմանն ուղղված»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Հունիսի 11-ի տվյալներով` ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձանց թիվը 524 է, ինչն, ըստ նախարարի, բավական շատ է:

Դիտարկմանը, որ կա տեսակետ, որ իր ամբիցիաների պատճառով հրաժարվել է որոշ ԲԿ-ների ծառայություններից, ինչպես Առաջին համալսարանական հիվանդանոցն ու «Նաիրի» ԲԿ-ն, նախարարն արձագանքեց` ամբիցիայի խնդիր չկա, պարզապես ընտրված ԲԿ-ները պետք է համապատասխանեն հակահամաճարակային կանոններին: Ըստ Թորոսյանի` պետք չէ լուն ուղտ դարձնել, քանի որ այդքան շատ քննարկված Առաջին համալսարանական հիվանդանոցը պատրաստ է եղել տրամադրել ընդամենը 10 մահճակալ:

Ինչ վերաբերում է աշնանը սպասվող կորոնավիրուսի երկրորդ ալիքի հնարավոր բռնկմանը, նախարարն ասաց.

«Պետք է տխրեցնեմ բոլորին` բոլոր սուր շնչառական վարակները աշնանն ակտիվանում են: Տարբեր երկրներում, ըստ եղանակային պայմանների, մեզ մոտ հիմնականում նոյեմբերին, քանի որ մարդիկ սկսում են ավելի շատ մնալ տներում փակ տարածքներում, չօդափոխել սենյակները և ավտոմատ վարակման տեմպը աճում է: Եւ այո, կորոնավիրուսի երկրորդ ալիքի վտանգը նույնիսկ հաղթահարած երկրների մոտ հենց ձմեռային սեզոնին ակտիվանում է: Դրա համար է, որ հզորությունները զարգացնելու առումով հաշվի չենք առնում միայն այս պահին եղած կարիքը, մենք էլ ենք պատրաստվում աշնանը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter