HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նաիրա Զոհրաբյան․ «Ոստիկանության Արաբկիրի բաժնում 18 բերման ենթարկված անձ կա»

Ազգային ժողովի դիմացից բերման ենթարկված Ռուբեն Մելիքյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Բաբկեն Հարությունյանը, Արման Գալստյանն ազատ են արձակվել, սակայն այժմ էլ բերման են ենթարկված մի խումբ այլ անձինք, որոնք հավաքվել էին Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց։

Հիշեցնենք, որ վերը նշված անձինք Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնելու վերաբերյալ նիստին զուգահեռ Ազգային ժողովի դիմաց բողոքի միանձնյա ակցիաներ են իրականացրել՝ քաղաքացիների՝ խաղաղ հավաքների ազատությունը վերադարձնելու պահանջով։ Նրանք միմյանցից պահպանել են շուրջ 4-4.5 մետր հեռավորություն։ Ոստիկանությունը պահանջել է դադարեցնել բողոքի ակցիան, և նրանք ի պատասխան հայտնել են, որ միանձնյա ակցիա են իրականացնում, սակայն ոստիկանները նրանց բերման են ենթարկել Ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ռուբեն Մելիքյանը ոստիկանության շենքից դուրս եկավ այն պահին, երբ դրսում հավաքված քաղաքացիներին բերման էին ենթարկում։ Նա հայտնեց, որ այժմ պետք է գնա ոստիկանական տարբեր բաժանմունքներ՝ իրավաբանական օգնություն ցույց տալու բերման ենթարկվածներին։

Ռոբերտ Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանության գործողություններն իրենց հանդեպ եղել են ոչ համաչափ, հայտնեց, որ իր նկատմամբ  կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ասաց նաև, որ այդ ակտի հետ կապված իրենց հետագա գործողությունների մասին կհայտնեն հետագայում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման աշխատակիցները գնացել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ Այնտեղ գտնվողներին այցելել է նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը։ Նաիրա Զոհրաբյանը ոստիկանության շենքից դուրս գալուց հետո հայտնեց, որ միայն Արաբկիրի բաժնում 18 բերման ենթարկված անձ կա։ Նրանց մեջ են փաստաբան, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ Զոհրաբյանը հայտնեց նաև, որ բերման ենթարկվածների մեջ է նաև «Ադեկվատ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանն, ով գտնվում է Ոստիկանության Կենտրոնի բաժնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter