
Նիկոլ Փաշինյան. «Իմ դիրքորոշումն է, որ Ոստիկանությունը պետք է լինի ուժեղ, օրինական ու կոշտ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմամբ՝ Ոստիկանությունը պետք է լինի դուխով, օրինական ու կոշտ: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին։
«Ոստիկանությունն էսօր չպետք է վախենա գործել, պետք է իր իրավասությունների սահմանում գործի, գործի դուխով, վստահ, բայց նաև օրինական: Տպավորություն է, որ Ոստիկանությունը պտի պատերի տակով թաքուն ման գա, ոչ, օրենքները խախտողները, հանցագործները պետք է պատերի տակով ման գան»,- ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի` Ոստիկանության գործողությունների վերաբերյալ մշտական քննադատությունը տպավորություն է թողնում, որ այն երկրի թիվ մեկ թշնամին է:
«Բեսպրիդելն է էս երկրի թիվ մեկ թշնամին, բեսպրիդելի մթնոլորտ տարածողները պետք է մտնեն իրենց ծակերը: Իմ դիրքորոշումն է, որ Ոստիկանությունը պետք է լինի ուժեղ, օրինական ու կոշտ, ինչ է նշանակում ոստիկանը մոտենա, ասի դիմակ պետք է կրեք, սկսեն հետը լեզվակռիվ տալ, հոխորտան, ոչ, պտի բերման ենթարկեն, որտեղ պետք է ուժ կիրառվի, շղթայական ռեակցիա կա, որտեղ ուժ կիրառվում է: Կարծում եմ` վեջին երկու տարիներին Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն շատ քիչ են ուժ կիրառել ոմանց նկատմամբ, պետք է ոմանց նկատմամբ էնքան ուժ կիրառեին, որ ծպտունները դուրս չգար ընդհանրապես»,- ասաց նա:
Մեկնաբանել