
Լոռու մարզում մինչ օրս կորոնավիրուսով վարակվածության 404 դեպք է արձանագրվել
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Լոռու մարզում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 404 է, որոնցից 72-ն արդեն առողջացել է:
Արձանագրված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 6 է:
Ներկա պահին բուժման մեջ է գտնվում 326 քաղաքացի, որոնցից 44-ը հոսպիտալացված են, իսկ 282-ը գտնվում են տանը՝ թաղամասային բժիշկների հսկողության տակ:
Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 3637 քաղաքացի:
Հիշեցնենք, որ 10 օր առաջ վարակվածների թիվը 251 էր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել