
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց խորհրդարանի աշխատանքը
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ԱԺ հերթական նիստին հայտարարեց քաղաքական բոյկոտի մասին:
Հիշեցնենք, որ խորհրդարանը հունիսի 16-ին փակ-գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց գլխավոր դատախազի միջնորդագրերին` զրկել անխեռնմխելիությունից ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և կալանավորելու թույլտվություն տալ:
Աբովյանն այդ ամենը որակեց քաղաքական հետապնդում` ասելով, որ այս կերպ քաղաքական իշխանությունը փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին:
Աբովյանի համոզմամբ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները դեմ են եղել իրենց պարտադրված քվեարկությանը և ընդգծեց, որ ԲՀԿ-ն պայքարելու է ժողովրդավարական արժեքների համար: Նրա խոսքով` միջազգային հանրությունն ուշադրությամբ հետևում է Գագիկ Ծառուկյանի հանդեպ տարվող ռեպրեսիվ գործընթացներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել