
Արևածաղկի սերմերի արտահանումը կսահմանափակվի մինչև ամառվա վերջ
Մինչև ամառվա վերջ ԵԱՏՄ տարածքում սահմանվել է արևածաղկի սերմերի արտահանման հատուկ կարգ։ Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով արևածաղկի սերմերի արտահանումն արգելված է մինչև հունիսի 30-ը։ Դրանից հետո և մինչև օգոստոսի 31-ը գործելու է արտահանման հատուկ կարգ, որով հնարավոր կլինի ապրանքն արտահանել Մաքսային միության տարածքից՝ ունենալով համապատասխան թույլտվություն։
«Ապրանքի հատուկ կարգի ներդրրումը պայմանավորված է համաշխարհային շուկայում այդ ապրանքի բարձր պահանջարկով, ինչպես նաև՝ օտարերկրյա գործընկերների կողմից այդ ապրանքի պահուստների ձևավորմամբ՝ կորոնավիրուսի ֆոնին սննդային անվտանգությունն ապահովելու նպատակով,- հայտնել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սելպնեւը։- Նախքան նոր բերքի հավաքելը, անհրաժեշտ է ներքին շուկան ապահովել արևածաղկի սերմերով՝ դրանով իսկ կանխելով հնարավոր դեֆիցիտը»,- հայտնել է նա։
Նշվում է, որ քանի որ ԵԱՏՄ տարածքում վերջին տարիներին մեծացել են նաև արևածաղկի ձեթի արտադրության ծավալները, հումքի գների անկման պատճառով պետությունները վնաս չեն կրի։
ԵԱՏՄ տարածքում Ռուսաստանը հանդիսանում է արևածաղկի սերմերի ամենախոշոր արտահանողներից մեկը։
Արևածաղկի սերմերի 95%-ը Հայաստան է ներկրվում հենց Ռուսաստանից։ Մասնավորապես, 2016-2019 թթ. Հայաստան է ներկրվել 17 989 տոննա արևածաղկի սերմ, որից 17 217.5 տոննան՝ Ռուսաստանից։
Ընդհանուր առմամբ՝ այդ ժամանակահատվածում Ռուսաստանից ներկրվել է 20 միլոն 577 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ արևածաղկի սերմ, մեկ կգ միջին արժեքը՝ 1,19 ԱՄՆ դոլար (~ 580 դրամ)։
Մնացած 5%-ը ներկրվել է Ուկրաինայից՝ 666 տոննա, և Չինաստանից՝ 152 տոննա։
Վերջին 5 տարիներին՝ 2016-2020թթ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, Հայաստանը ներկրել է 19 783 տոննա արևածաղկի սերմ, ընդհանուր՝ 10 միլիոն 158 հազար ԱՄՆ դոլարի։
Արտահանման ծավալները շատ չնչին են։ Վերընշված ժամանակահատվածում Հայաստանն արտահանել է ընդամնենը 23,9 տոննա արևածաղկի սերմ՝ 15 290 ԱՄՆ դոլար արժողությամբ։
գլխավոր լուսանկարը՝ Կիրիլ Կուխմար / ТАСС
Մեկնաբանել