
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում (ֆոտոպատմություն)
«Ես օպտիմիստ մարդ եմ, ամենասկզբից էլ մտածել եմ, որ հաղթահարելու ենք համավարակը: Հիվանդասենյակում «փակված» մարդիկ, հիվանդությունից բացի, այլ թեմաների մասին զրուցելու կարիք ունեն: Մենք պետք է նրանց, բացի խնամելուց, նաև հոգեբանորեն աջակցենք»:
«Դրսում վարակվելու ռիսկն ավելի մեծ է, քան հիվանդանոցում: Մեզնից յուրաքանչյուրը պիտի պատասխանատվության զգացում ունենա, մտածի ոչ միայն իր, այլև դիմացինի առողջության մասին: Պետք է հետևենք բոլոր անվտանգության կանոններին, որպեսզի վարակի շղթան չերկարացնենք»:
«Համավարակի տարածումից հետո բժիշկների, բուժաշխատողների կատարած աշխատանքի մասին շատ է խոսվում: Լավ է, երբ գնահատվում է մարդու կատարած աշխատանքը: Երբ այս ամենն ավարտվի, մարդիկ սկսելու են գնահատել կյանքը, անկարևոր բաներին ավելի քիչ ուշադրություն են դարձնելու, մեկը մյուսի առողջությունը գնահատելու է»:
«Հասարակական տրանսպորտից օգտվելիս, եթե տեսնում եմ, որ ինչ-որ մեկն իր դիմակը հանում է, խնդրում եմ, որ նորից դնի, քանի որ մեկս մյուսին պետք է ընդունենք որպես պոտենցիալ վարակակիր ու զգուշանանք: Մենք դիմակներով լինում ենք գրեթե 24 ժամ, մեր հերթապահության ողջ ընթացքում, այն հանում ենք բացառապես սնվելիս: Լավ կլինի, որ մարդիկ հարգեն բուժաշխատողներիս կատարած աշխատանքն ու դիմակներ կրեն»:
![]() |
![]() |
Մեկնաբանել