HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հրայր Թովմասյան. «ԱԺ-ում տեղի ունեցածի համար, որպես իրավաբան, ամոթի զգացում ունեցա»

Սահմանադրական դատարանի (ՍԴ նախագահ) Հրայր Թովմասյանը պնդում է` 2015 թվականի Սահմանադրությունը, որի հեղինակներից է նաև ինքը, փոփոխության հնարավորություն չի տալիս` առանց ՍԴ-ի:

Այս մասին ՍԴ-ի դիմաց` լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանը` անդրադառնալով քաղաքական մեծամասնության հեղինակած, ապա և երկու ընթերցմամբ ընդունված նախագծին: Ըստ այդ նախագծի` ՍԴ նախագահի, ինչպես նաև այն անդամ-դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են ընդհանուր առմամբ 12 տարի, պաշտոնավարումը դադարում է: Ապա գործող կազմից ընտրվում է ՍԴ նոր նախագահ:

«Շատ մեծ զսպվածություն ցուցաբերելով, ընդամենը պետք է ասեմ` երեկ ԱԺ-ում տեղի ունեցածի համար, որպես իրավաբան, ամոթի զգացում ունեցա»,- ասաց նա:

Հրայր Թովմասյանը վերահաստատեց` Սահմանադրության փոփոխության վերաբերալ ՍԴ-ն փաստաթուղթ չի ստացել:

«Էն Սահմանադրությունը, որի նախապատրաստմանը ես մասնակցել եմ, ենթադրում է, որ Սահմանադրության փոփոխությունները պետք է գան ՍԴ, ՍԴ-ն նման փաստաթուղթ չի ստացել»,-ասաց Թովմասյանը:

Թովմասյանն անուղղակիորեն հակասահմանադրական որակեց խորհրդարանի ընդունած նախագիծը` պնդելով, որ շարունակելու է գալ աշխատանքի:

Հարցին, թե ըստ նրա` այս գործընթացը իրավական է, թե քաղաքական, Հրայր Թովմասյանը պատասխանեց.

«Չէ, ինչ եք ասում, երեկ ինչ-որ մեկը հայտարարեց, որ էս գործընթացը երջանիկ ապրելու համար է: Էստեղ քաղաքական բան չկա, սաղ անում են, որ մարդիկ երջանիկ ապրեն»:

Ինչ վերաբերում է իշխանության այն պնդումներին, որ նախագիծը ՍԴ չի ուղարկվել, քանի որ վերաբերում է ՍԴ-ին և շահերի բախում կարող է առաջանալ, Թովմասյանը նկատեց` արդեն իսկ կանխակալ վերաբերմունք կա, որ ՍԴ-ում առաջնահերթ իրենց շահերով են առաջնորդվելու: Ըստ Թովմասյանի, եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվեն, ապա շահերի բախում կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ խորհրդարանը փոփոխություն է անում ԱԺ կանոնակարգ-օրենքում, որը վերաբերում է խորհդարանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter