
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը վարակվել է կորոնավիրուսով
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ունեցել: Այս մասին գրել է պատգամավորը իր ֆեյսբուքյան էջում:
«Սիրելը ընկերներ, երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական։ Որեւէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացել եմ տանը։
Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ եւ պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում ձեզ հարազատ անձանց։
Առողջ եղեք»,- գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կորոնավիրուսով էր վարակվել նաև Ազգային ժողովի փոխնախագահ, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել