HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը պատմական ու համարձակ քայլ է որակում «Իմ քայլի»` Սահմանադրության փոփոխության նախագիծը

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը համարձակ ու պատմական քայլ է համարում խորհրդարանի քայլը` Սահմանադրության փոփոխությունը:

Այս մասին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց նա` շնորհավորելով բոլորին, որ Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնելու, ապա հավելեց` սահմանադրական ճգնաժամը հաղթահարված է:

«Միանշանակ ողջունում եմ խորհրդարանի այս քայլը, այն համարձակ քայլ է եղել տարբեր պատճառներով, և իմ կարծիքով` պատմական քայլ է: Առաջին անգամ ԱԺ-ն, հանդես գալով սահմանադրի անունից, Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելով, այդ փոփոխությունը նվիրել է հենց բարձրագույն դատական ատյանին` ՍԴ-ին, դրանով ընդգծելով ՍԴ-ի կարևորությունը և այն դիտելով որպես առաջնային ճգնաժամ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այդ փոփոխությունների համաձայն` ՍԴ անդամ-դատավորներ Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները այսօրվանից դադարում են:

Մինչ այս պահը ՍԴ որևէ նիստի չմասնակցած Վահե Գրիգորյանն ասաց` այսօրվանից մասնակցելու է նիստերին, ապա ընդգծեց` այսօրվանից ՍԴ-ում վեց դատավոր կա, հետևաբար քվորումը ապահովվում է:

Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորների հայտարարությունները չմեկնաբանեց` ասելով, որ չի ուզում անդրադառնալ նախկին կոլեգաների խոսքերին:

Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր է ընտրվել նախորդ տարվա հունիսից, մինչ նրա ընտրությունը խորհրդարանը մեկ տարի շարունակ չէր կարողանում համալրել ՍԴ դատավորի թափուր տեղը:

Հինգ թեկնածուի ընտրություն էր տապալվել։ Եթե առաջին երկու թեկնածուի ընտրությունը տապալվել էր քվորում չունենալու պատճառով, իսկ Վահե Գրիգորյանի (առաջին անգամ թեկնածությունը) թեկնածությունը մերժել էր նախորդ քաղաքական մեծամասնությունը, ապա մյուս թեկնածուներին մերժել էր գործող քաղաքական մեծամասնությունը՝ «Իմ քայլը»։

Հիշեցնենք նաև, որ երկրորդ խորհրդարանական խմբակցությունը` «Բարգավաճ Հայաստանը», քիչ առաջ 26 պատգամավորի ստորագրությամբ դիմում է մուտքագրել ՍԴ` վիճարկելու Սահմանադրության փոփոխության սահմանադրականությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter