
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 482 նոր դեպք, մահացել է 7 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 482 նոր դեպք և 181 առողջացած։ Մահացել է 7 քաղաքացի:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 143 է:
Այդպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առողջացած, 433-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11254 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 110571 թեստավորում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել