HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շվեդիայում կիրականացվի կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանությունների գործողությունների հետաքննություն

Շվեդիայի կառավարությունը ձևավորել է COVID-19 տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանությունների գործողությունները հետաքննող հանձնաժողով։ Այդ մասին գրում է «Financial Times»-ը՝ հղում կատարելով Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենին։

Հանձնաժողովը կուսումնասիրի, թե կորոնավիրուսի դեմ պայքարում ինչ գործողություններ են իրականացրել կենտրոնական և մունիցիպալ իշխանությունները և թե ինչպես են շվեդները պահպանել սահմանափակող միջոցառումները։ Բացի այդ, հանձնաժողովը կգնահատի, թե արդյոք հաջողությամբ է Շվեդիան պայքարել համաճարակի դեմ՝ ի տարբերություն այլ երկրների։

Հանձնաժողովի կազմում կներգրավվեն բժշկության, էթիկայի և տնտեսության ոլորտի մասնագետներ։ Այն կգլխավորի Շվեդիայի բարձրագույն վարչական դատարանի նախկին ղեկավարը։ «Bloomberg» գործակալությունը գրում է, որ հանձնաժողովն իր աշխատանքների վերաբերյալ վերջնական զեկույցը կներկայացնի 2022 թվականի փետրվարին։

Ինչպես նշում է «Financial Times»-ը, հանձնաժողովն ստեղծվել է ընդդիմության ճնշման ներքո, որոնք քննադատում են Ստեֆան Լյովենի կառավարության գործողությունները կորոնավիրուսի դեմ պայքարում։

Շվեդիան, ի տարբերության եվրոպական երկրների մեծամասնության, COVID-19-ի պատճառով երկրում չէր սահմանել կարանտինային խիստ ռեժիմ։ Այնտեղ դադարեցվել էին զանգվածային միջոցառումները, փակվել էին կինոթատրոնները և թանգարանները, սակայն շարունակել էին գործել տարրական դպրոցները, սրճարանները, վարսավիրանոցները և առևտրի կենտրոնները։ Այդպիսի ռազմավարության արդյունք էին դարձել վարակման և մահացության բարձր ցուցանիշները։ Շվեդիայում կորոնավիրուսով վարակվել է մոտ 69 000 մարդ, մահացել՝ 5370-ը։ Նրանց մեծ մասը 70-ից բարձր տարիքի մարդիկ են։ 

Հունիսի սկզբին Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Տեգնելը խոստովանել էր, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի իր ռազմավարությունը եղել է բավականին մեղմ և հանգեցրել է մահացության մեծ թվով դեպքերի։ Այդուհանդերձ, նա նշել էր, որ այս ռազմավարությունն ավելի լավն էր, քան տոտալ սահմանափակումների տարբերակը։

Լուսանկարը՝ «Getty Images»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter