HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազությունը բողոքարկել է «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանին արդարացնելու դատավճիռը

Դատախազությունը բողոքարկել է «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Գործով նախագահողը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանին,  դատարանի կազմում են դատավորներ Ռուզաննա Բարսեղյանն ու Լուսինե Աբգարյանը։

Բողոք բերողը՝ գործով դատախազ Արամ Արամյանը պահանջում է բեկանել և փոփոխել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ու Արթուր Ասատրյանին մեղավոր ճանաչել մեղավոր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ առևանգում կազմակերպելու մեջ՝ նրա նկատմամբ պատիժ նշանակելով ազատազրկում` 5 տարի ժամկետով:

Ասատրյանի վերաբերյալ քրեական գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանի վարույթում։ Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ասատրյանը, 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել և ղեկավարել է երեք անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի և Արկադի Քոչինյանի առևանգումը, որը զուգորդվել է վերջին երկու անձանց առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով: Վերը նշված անձինք Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստվող սպանության նախապատրաստման գործով անցնող ամբաստանյալներն են, նրանց գործը ևս դատարանում է, դեռևս քննվում է։

 Արթուր Ասատրյանը մեղադրանքը չի ընդունում։ Նա  նախաքննության սկզբնական փուլում գտնվում էր կալանքի տակ, սակայն ազատ է արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց:

Լուսանկարում՝ ձախից՝ Արթուր Ասատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter