HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Դավիթ Գրիգորյանին արդարացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացրել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

Դատավոր Դավիթ Գրիգորյանին և նրա նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին արդարացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացրել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Գործը հուլիսի 2-ին մակագրվել է, նախագահող դատավորը Սևակ Համբարձումյանն է, կազմում են դատավորներ Նարինե Հովակիմյանն ու Արսեն Նիկողոսյանը։

Վերջինս այն դատավորն է, ով 2019 թվականի օգոստոսին քննել է Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու թույլտվության դեմ նրա պաշտպան Գեորգի Մելիքյանի բողոքն ու բավարարել այն։

Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող  դատավոր Դավիթ Գրիգորյանի և դրան օժանդակելու մեջ մեղադրվող դատավորի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով՝ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում։ Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։

Հիմնավորումներում դատավորը պարբերաբար անդրադարձել է Արթուր Դավթյանի իրավական գնահատականներին ու մեկնաբանություններին, գրել, որ գլխավոր դատախազն իմաստազրկել է դատավորի անձեռնմխելիության ինստիտուտը, վարույթն իրականացնող մարմնին զրկել բազմակողմանի, լրիվ և  օբեկտիվ նախաքննություն իրականացնելու օրենսդրական հնարավորությունից։

Վերաքննիչ դատարանում դեռևս առկա չէ տեղեկատվություն՝ դատարանի կազմի կողմից գործը վարույթ ընդունելու վերաբերյալ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter