HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՀԿ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում խորհուրդ է տալիս «Ռեմդեսիվիր»-ի կիրառումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Ռեմդեսիվիր»-ն անվանել է միակ դեղամիջոցը, որը փորձարկումների ընթացքում ապացուցել է իր օգտակարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: Այդ մասին հայտնում է «BBC»-ն։

Ինչպես հայտարարել է կազմակերպության գլխավոր գիտաշխատակից Սումիա Սվամինաթանը, դեղամիջոցն արդյունավետ է եղել բոլոր այն հիվանդների բուժման ժամանակ, որոնց մոտ հիվանդությունը ծանր ընթացք չի ունեցել։ Մասնավորապես, շնորհիվ «Ռեմդեսիվիր»-ի, հնարավոր է եղել նվազեցնել հոսպիտալացման դեպքերի թիվը և բարձրացնել պացիենտների ապաքինման միջին արագությունը։ Սվամինաթանը նշում է, որ վարակված և «Ռեմդեսիվիր» ստացած պացիենտներն առողջացել են 11 օր անց, իսկ ովքեր չեն ընդունել դեղամիջոցը՝ 15 օր անց։

Միևնույն ժամանակ Սվամինաթանն ընդգծել է, որ դեղամիջոցի կիրառումը չի օգնում կրճատել կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշները։

Դեղամիջոցը ստեղծվել է էբոլա տենդի բուժման նպատակով, սակայն չի կարողացել ապացուցել իր արդյունավետությունը։ Ավելի ուշ այն հաջողությամբ կիրառվել է շնչառական մի շարք հիվանդությունների բուժման նպատակով, այդ թվում` SARS և MERS։

Մայիսի սկզբին ԱՄՆ-ն «Ռեմդեսիվիր»-ը հաստատել էր որպես կորոնավիրուսային հիվանդության բուժման միջոց։ Դրանից հետո երկրի իշխանությունները գնել էին աշխարհում «Ռեմդեսիվիր»-ի եռամսյա պաշարները։ Ամբողջ աշխարհի մասնագետները, մի շարք պատճառներից ելնելով, անհանգստացած են ԱՄՆ գործողություններից։ Առաջին հերթին, նրանց կարծիքով, այս դեղամիջոցի լայն կիրառումը կարող է ունենալ անցանկալի հետևանքներ։ Մասնավորապես, անհայտ է, թե ինչ հակառակ ազդեցություն կարող է ունենալ դեղամիջոցը, երբ հիվանդը ստանա կորոնավիրուսի պատվաստանյութը։ Երկրորդը, ԱՄՆ-ն ձեռք է բերել աշխարհում «Ռեմդեսիվիր»-ի եռամսյա պաշարները, իսկ դեղամիջոցը կարող է օգտագործվել նաև այլ նպատակներով։

Լուսանկարը՝ «Shutterstock»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter