HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Մաքսակետերում խստացվել են անվտանգության կանոնները. «կանաչ միջանցքները» կախտահանվեն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է սանիտարա-համաճարակաբանական մի շարք առաջարկությունուններ՝ COVID-19-ի վարակի տարածումը կանխելու համար։

Դրանց մեջ են մտնում նաև որոշ խստացումներ, որոնք վերաբերում են մաքսային անցակետերում «կանաչ միջանցնքերի» աշխատանքի կազմակերպմանը՝ ներառյալ դրանցում իրականացվելիք պրոֆիլակտիկ և ախտահանիչ միջացառումներին։ 

 «Կանաչ միջանցքը» ենթադրում է մաքսային հսկողության պարզեցված համակարգի կիրառում: Մաքսակետերի այդ հատվածում մաքսային հսկողությունը և համապատասխան փաստաթղթերի գրանցումը կատարվում են պարզեցված ընթացակարգոով:

Մասնավորապես, COVID-19-ի վարակի ներթափանցումն ու տարածումը կանխելու նպատակով, խորհուրդ է տրվում ԵԱՏՄ մաքսային անցակետերում տեղադրել այսպես կոչված՝ «մուտքային զտիչներ»՝  ջերմաչափման համար, աշխատակիցներին տրամադրել անձնական պաշտպանության միջոցներ և ձեռնոցներ, ինչպես նաև՝ ապահովել ձեռքերի հակաբակտերիալ միջոցների մշտական առակայությունը, իրականացնել համակարգված կանխարգելիչ ախտահանման միջացառումներ, պահպանել սոցիալական հեռավորության սկզբունքները, կիրառել մեկանգամյա օգտագործման սպասք, օդափոխել տարածքը և այլն:

Բացի «կանաչ միջանցնքներից», նույն միջոցառումները պետք է իրականացվեն նաև սահմանային բենզալցակայաններում, տեխնիկական սպասարկման կետերում, ինչպես նաև՝ վարորդների համար նախատեսված հանգստի և սննդի կետերում։ 

Այս միջոցառումները, ըստ ԵՏՀ-ի, թույլ կտան հնարավորինս ապահովել անվտանգությունը՝ ստեղծված համաճարակաբանական իրավիճակում։

Նշենք, որ այս փաստաթուղթը պատրաստվել է 2020թ. ապրիլի 14-ի աշխատանքային հանդիպման ժամանակ ԵՏՀ անդամների առաջարկությունների հիման վրա, ինչպես նաև՝  2020թ ապրիլի 10-ի № 6՝ համավարակի պայմաններում տնտեսության կայունության ապահովման, և 2020թ մարտի 25-ի № 11՝ COVID-19 վարակի տարածման կանխարգելման միջոցառումների վերաբերյալ հանձնարարականների իրականացման շրջանակներում։ 

 

գլխավոր լուսանկարը՝ © РИА Новости / Ալեքսանդր Կոնտդրատյուկ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter