HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությանբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր բեկանել է Ազգային ժողովի նախկին պատգմավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը, կարգադրել նրան անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը։

Աբրահամ Մանուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու մեջ՝ նույն գործով, որով անցում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նախկին պատգամավորը կալանավորվել է հունիսի 27-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ։ Պաշտաններ Հրանտ Անանյանն ու Լուսինե Ասլանյանն այս որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան։

Մանուկյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Նա ԲՀԿ-ի ցուցակով պատգամավոր է եղել 2003-2017 թվականներին, այսինքն՝ մինչև ԱԺ հինգերորդ գումարման նստաշրջանի ավարտը։ Պաշտպան Անանյանն ասում է, որ դրանից հետո իր պաշտպանյալը որևէ կապ չի պահել կուսակցության հետ։

Նշենք, որ կողմերը դեռևս չեն ստացել դատական ակտը, դրա հիմնավորումները նրանց հայտնի չեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter