HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՊԲՀ հնդիկ ուսանողները Հայաստանում, համավարակի ընթացքում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողներից 300 հոգի համավարակի տարածումից հետո չեն վերադարձել Հնդկաստան, նախընտրել են մնալ Հայաստանում։

Ուսանողները հնարավորություն ունեցել են վերադառնալու Հնդկաստան, կազմակերպվել են չարտերային թռիչքներ։ Նրանք գերադասել են մնալ այստեղ, քանի որ վարակվածների թվով Հնդկաստանն ավելի բարձր ցուցանիշ ունի: Նրանց համար Հայաստանն ավելի անվտանգ է:

Ուսանողների մեծ մասը բնակվում է համալսարանի ուսանողական հանրակացարանում։ «Իրենք գիտեն, որ էստեղ ապահով են, որ ժամին էլ լինի, թեկուզ գիշերվա 3-ը կարող են զանգել, կամ գրել ինձ եթե ինչ-որ խնդիր առաջանա։

Տարբեր տեղերում ուսումնական տարվա ավարտից հետո հանրակացարանները փակվում են, բայց մենք աշխատում ենք, քանի որ մեր ուսանողներին դրսում թողնել չենք կարող»,- ասում է համալսարանի արտասահմանցի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ռահուլ Սեթհին։

Հանրակացարանում սահմանված է կարանտինային ռեժիմ։ Ուսանողներին օրվա մեջ մի քանի ժամով թույլատրվում է դուրս գալ հանրակացարանից, իսկ դրսից մարդկանց մուտքն արգելված է: Ռահուլն ասում է, որ անվտանգության կանոններին խստորեն հետևելու շնորհիվ է, որ հանրակացարանում վարակման դեպքեր մինչ օրս չեն գրանցվել։

Հնդիկ ուսանողներից մի քանիսը միացել են դիմակներ կարել եւ բաժանել են հանրակացարանի բնակիչ-ուսանողներին։ Դիմակներ կարելու հումքը տրամադրել է համալսարանը: Որոշներն էլ սահմանված հերթապահությանն են հետևել՝ ջերմաչափումներ արել սենյակներում։

Շիվա Շաքդին ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող է։ Նա Մադրասից է։ Շիվան հնդիկ ուսանողների ուսանողական խորհրդի նախագահն է, հանրակացարանի սենյակներում ջերմաչափումներ անելն ու ախտահանելը վերահսկում է նա:  

Ռադիկա Ռաթհին ու Էլիզաբեթ Բիսմին Դելիից են, սովորում են ընդհանուր բժշկության 5-րդ ու 6-րդ կուսերում։ Նրանք են դիմակներ կարել ուսանողներին բաժանելու համար։

Բալաչանդար Սելվարաջը սովորում է 5-րդ կուրսում, նա էլ է ընկերների պես մասնակցել ուսանողների նախաձեռնությանը։ Սելվարաջը վարակվելուց չի վախենում, ասում է, քանի որ ապագա բժիշկ է, ավելի ուշադիր է հետևում անվտանգության պահպանման կանոններին, ընդհանուր բժշկության կուրսն ավարտելուց հետո ընտրելու է վիրաբույժի մասնագիտությունը։ Տան անդամներին շատ է կարոտում, ամեն օր տեսազանգով խոսում են, նրանց հորդորում է զգույշ լինել, ախտահանվել, տնից քիչ դուրս գալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter